Եվրոպան շարունակում է աջակցել Ուկրաինային․ Պենտագոն

22:16 • 23.01.24

Եվրոպական երկրները շարունակում են աջակցել Ուկրաինային՝ չնայած ԱՄՆ-ի կողմից Կիևին ռազմական օգնության համար միջոցների ներկայիս բացակայությանը, ասել է պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դաշնակիցներն ու գործընկերները շարունակում են հաստատուն տեմպերով հայտարարել Ուկրաինային աջակցելու մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Վոլանդերը։