Պուտինի այցը Թուրքիա կարող է կայանալ մինչ ՌԴ նախագահական ընտրությունները. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է կայանալ մինչ ՌԴ նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն մարտի 15-ից 17-ը։ Այս մասին Life-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, մենք ելնում ենք նրանից, որ դա (այցը Թուրքիա) կարող է տեղի ունենալ նույնիսկ ընտրություններից առաջ: Հյուսիսային Կորեա այցն ավելի խոստումնալից ծրագիր է, բայց մենք ելնում ենք նրանից, որ երբ ժամանակացույցերը համաձայնեցվեն, նախագահը կօգտվի այս առաջարկից»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Türkiye թերթը գրել էր, որ Անկարան սպասում էր Պուտինի այցին փետրվարի 12-ին:










