Երևան-Գավառ երթուղայինի վթարի հետևանքով 3 քաղաքացի դիմել է բուժօգնության. ԱՆ

13:23 • 23.01.24

Այսօր՝ հունվարի 23-ին, Երևան-Գավառ երթուղայինի վթարի հետևանքով 3 քաղաքացի դիմել է բուժօգնության՝ միջին ծանրության:

Այս մասին Tert.am-ին հայտնել Է Առողջապահության խասնակ Մարիամ Ծատրյանը:

Նշենք, որ այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:

Երևան-Գավառ երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը կողաշրջվել է, ինչի հետևանքով եղել են տուժատներ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ վիրավորների թիվը 10-ից ավելի է: