Փրկարարները Աբովյան փողոցում ընկած ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից. նոր մանրամասներ (ուսանկարներ)

13:19 • 24.01.24

Հունվարի 24-ին, ժամը 08։46-ին Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ ծառը շրջվել է կայանած «Toyota» (վարորդ՝ Ե․ Բ․), «Mitsubishi» (վարորդ՝ Գ․ Մ․) և «VAZ» (վարորդ՝ Ս․ Հ․) մակնիշների ավտոմեքենաների վրա։ Վնասվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայի տանիքը և դիմապակին, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ծածկը և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի թափքը։

Փրկարարները ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում հսկայական ծառն անսպասելի կոտրվել և ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա՝ վնասելով երեք մեքենա: Միջադեպը տեղի է ունեցել լուսացույցի կարմիր լույսի տակ ավտոմեքենաների արգելակման պահին։

Հնարավոր է սա 2 մարդ and ավտոմեքենա նկարն էՀնարավոր է սա car նկարն է