Մոսկվայում թոշակառու մայրը 1 միլիոն ռուբլով պատվիրել է որդու սպանությունը

11:57 • 24.01.24

Մոսկվայում թոշակառու կինը 1 միլիոն ռուբլով պատվիրել է որդու սպանությունը. պատճառն ընտանիքի ունեցվածքի շուրջ վեճերն էին:

Ըստ SHOT թելեգրամյան ալիքի՝ Մոսկվայի Վիխինո-Ժուլեբինո շրջանի 68-ամյա բնակչուհին ոխ է պահել 42-ամյա որդու նկատմամբ։ Նրանք կռվել են հավաքած գումարի և այն բնակարանի համար, որում ապրում էր մայրը: Նրանք չեն կարողացել ունեցվածքը կիսել։ Թոշակառուն որոշել է լուծել բոլոր հարցերը և ներգրավել է իր 52-ամյա ընկերուհուն, որը որոշել է օգնել նրան։

Կանայք միասին դիմեցին մի տղամարդու և խնդրել գտնել «վարձու մարդասպան»՝  որդուն սպանելու համար։ Գործի համար վարձատրությունը կազմում է 1 միլիոն ռուբլի։

Տղամարդը համաձայնել է այս պայմաններին, բայց դիմել է ոստիկանություն։ Աշխատակիցները բեմադրել են սպանությունը, լուսանկարել «դին» և ուղարկել պատվիրատուին։

Թոշակառուին և նրա ընկերուհուն բերման են ենթարկել, երբ նրանք պատրաստվել են գումարը հանձնել իրենց հանցակցին։ Հարուցվել է քրեական գործ «Սպանության փորձ» հոդվածով։ Կանանց սպառնում է տասը տարվա ազատազրկում: