Մեղրի-Լեհվազ ճանապարհին մերկասառույցի պատճառով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու գլխիվայր շրջվել

21:13 • 24.01.24

Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 12:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Նարեկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Մեղրիի բժշկական կենտրոն: