Իրանը տարածաշրջանի երկրների անվտանգությունը դիտարկում է որպես իր սեփականը. Ռաիսի

22:21 • 24.01.24

Թուրքիային և տարածաշրջանի այլ երկրներին սպառնացող ահաբեկչական կազմակերպությունները գործում են Արևմուտքի աջակցությամբ։

Այս մասին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է Անկարայում  Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ Իրանը տարածաշրջանի երկրների անվտանգությունը դիտարկում է որպես իր սեփականը:

Իրանի նախագահն անդրադարձել է նաև պաղեստինյան հարցին ՝ նշելով, որ ամբողջ աշխարհը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա: