Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածն առատ ձյան և սաստիկ բքի պատճառով փակ է
16:59 • 24.01.24
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածն առատ ձյան և սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարամենտ հիմնադրամը.
«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում չերթևեկել տվյալ ուղղությամբ։
Սպասարկող կազմակերպությունը բքի պայմաններում անում է հնարավորը ճանապարհը մաքրելու ուղղությամբ»։
Placeholder










