Շիրակում Վրաստանի քաղաքացին ոչ սթափ վիճակում բեռնատարով կողաշրջվել է. Shamshyan.com

15:32 • 25.01.24

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով Վարդաղբյուր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: Նա զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից: