Էրդողանը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը

23:18 • 25.01.24

Էրդողանը պաշտոնապես հավանություն է տվել Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացմանը։

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարանը) անցած երեքշաբթի քվեարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու օգտին։ 346 պատգամավորներից 287-ը կողմ էին, 55-ը՝ դեմ, չորսը՝ ձեռնպահ։