Գերմանիան սառը պատերազմից հետո առաջին անգամ պաշտպանական նոր ծրագիր է պատրաստել

19:13 • 25.01.24

Գերմանիայի պաշտպանության նոր օպերատիվ պլանը, որը մշակվել է լարվածության աճի և երկիրը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում, պետք է պատրաստ լինի մարտի վերջին։

Ռազմական բախման դեպքում Գերմանիայի հիմնական խնդիրը կլինի ապահովել դաշնակիցների զորքերի և տեխնիկայի տեղաշարժը իր տարածքով, հայտնում է DPA-ն՝ վկայակոչելով Բունդեսվերի տարածքային հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Անդրե Բոդեմանին։