Իլ-76-ի կործանման վայրում հայտնաբերվել են ենթադրյալ հրթիռի բեկորներ
Բելգորոդի շրջանում Իլ-76-ի կործանման վայրում հայտնաբերվել են ենթադրյալ հակաօդային կառավարվող հրթիռի բեկորներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատիվ ծառայությունները։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ այս բեկորները հաստատում են օդանավի վրա արտաքին ազդեցությունը, դրանք կուղարկվեն փորձաքննության։
ՏԱՍՍ-ի աղբյուրի խոսքով՝ բոլոր մետաղական բեկորների որոնողական աշխատանքներն իրականացվում են զինվորականների, քննիչների և քրեագետների կողմից։
ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ հունվարի 24-ին Բելգորոդի շրջանում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է խոցվել Խարկովի մարզից երկու զենիթահրթիռային հրթիռներով։ Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի գերի, 3 ուղեկցող անձ և անձնակազմի 6 անդամ։ Նրանք բոլորը մահացել են։










