Թեհրանի հիվանդանոցում խոշոր հրդեհ է բռնկվել

20:53 • 25.01.24

Թեհրանի` Մահաթմա Գանդիի անունը կրող հիվանդանոցում խոշոր հրդեհ է բռնկվել։

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ 

Հրդեհը տարածվել է մի քանի հարկերում։ ISNA գործակալությունը հայտնում է, որ տարհանում է իրականացվում։