Թեհրանի հիվանդանոցում բռնկված հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է

22:32 • 25.01.24

Իրանի մայրաքաղաք Թեհրանի Գանդիի հիվանդանոցում բռնկված հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է։

Այս մասին հայտնում է Isna իրանական լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թեհրանի հրշեջ ծառայությանը։

«Հիվանդանոցի թթվածնային պարկուճները սառեցվել են և դրանց պայթյունը կանխվել է»,– նշված է կայքում։

Տուժածների մասին տեղեկատվություն դեռևս չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գանդիի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել։ ԶԼՄ–ները հայտնում էին, որ հրդեհն ընդգրկել է շենքի մի քանի հարկ: