Հս. Կորեան նոր տիպի ռազմավարական թևավոր հրթիռ է արձակել

10:05 • 25.01.24

Հյուսիսային Կորեան հունվարի 24-ին իրականացրել է նոր տիպի ռազմավարական թևավոր հրթիռի՝ «Պուլխվասար-3-31»-ի առաջին փորձնական արձակումը. հրթիռը մշակման փուլում է։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Փորձարկումներն իրականացրել է ԿԺԴՀ-ի հրթիռային գիտության գլխավոր տնօրինությունը։

«Արձակումը որևէ ազդեցություն չի ունեցել հարակից երկրների անվտանգության վրա և որևէ կապ չունի տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ», - ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ ընթացիկ փորձարկումներն իրականացվել են ԿԺԴՀ-ի «զենքի համակարգերի թարմացման շարունակական գործընթացի» շրջանակում։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն հունվարի 24-ին մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։