Պետդեպը հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք Արևմուտքը պլան Բ ունի Կիևին օգնությունը դադարեցնելու դեպքում
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք ամերիկյան վարչակազմը ունի՞ արդյոք պահեստային ծրագիր Ուկրաինային օգնությունը դադարեցնելու դեպքում։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը մշակում է պլան Բ Ուկրաինայի համար, որը զինամթերքի կարիք ունի, եթե Կոնգրեսը չհաստատի լրացուցիչ բյուջետային հատկացումները Կիևի համար, և ԵՄ-ն նույնպես չկարողանա օգնություն տրամադրել:
Դիվանագետին հարցրել են, թե արդյոք վարչակազմը սրա հետ կապված պետք է արտակարգ դրություն հայտարարի, որը թույլ կտա օգտագործել արտակարգ ֆոնդերից ստացված միջոցները, և ընդհանրապես ի՞նչ մեխանիզմներ կարող է օգտագործել ԱՄՆ-ը։
«Ես կդիմանամ պլան Բ-ի մասին խոսելու գայթակղությանը»,-ասել է պետքարտուղարի օգնականը։
Նա վստահ է, որ ԵՄ-ն ֆինանսավորում կտրամադրի Ուկրաինային՝ չնայած Հունգարիայի կողմից օգնության փաթեթի արգելափակմանը։ Բացի այդ, դիվանագետի խոսքով, Կոնգրեսը հասկանում է Կիևին ֆինանսավորում տրամադրելու կարևորությունը։










