ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հետ գերիների փոխադարձ փոխանակման պատրաստակամության մասին

22:28 • 25.01.24

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել իսրայելցի բանտարկյալներին, եթե հրեական պետությունն ազատի պաղեստինցի բանտարկյալներին։

Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Ուսամա Համդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՀԱՄԱՍ-ը կազատի կալանավորներին, եթե իսրայելը ազատի մեր բանտարկյալներին»,-մեջբերում է Al Jazeera-ն նրա խոսքերը:

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ագրեսիան դադարեցնելու և գերիներին փոխանակելու միջնորդների առաջարկներին»:

«ՀԱՄԱՍ»-ը հայտարարում է, որ հարգելու է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված հրադադարի ցանկացած որոշում»,- ընդգծել է ղեկավարության անդամը։