Մեծ Բրիտանիայի թագավորը դիմել է բուժօգնության
Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզը ընդունվել է հիվանդանոց, որտեղ մեծացած շագանակագեղձի բուժում է անցնելու: 75-ամյա միապետին նկատել են ուրբաթ առավոտյան կնոջ՝ թագուհի Կամիլայի ուղեկցությամբ Լոնդոնի կենտրոնում գտնվող կլինիկա մտնելիս, գրում է theguardian.com-ը:
«Թագավորն այսօր առավոտյան ընդունվել է Լոնդոնի հիվանդանոց՝ նախատեսված բուժման համար», - ասել է պալատի խոսնակը:
Հայտնի չէ, թե թագավորը որքան ժամանակ կանցկացնի հիվանդանոցում, ինչպես նաև հայտնի չէ նրա բուժման հստակ բնույթը։
Բրիտանական պարբերականը նշում է, որ 50 տարեկանից սկսած յուրաքանչյուր երրորդ տղամարդու մոտ նկատվում է մեծացած շագանակագեղձի ախտանիշներ: Այս վիճակը հայտնի է որպես շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա և սովորաբար լուրջ վտանգ չի ներկայացնում առողջության համար:










