Կարեն Շախնազարովը «Ոսկե արծիվ» է ստացել կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար

21:24 • 26.01.24

Ռուսաստանի ժողովրդական արտիստ և «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովը ստացել է «Ոսկե արծիվ» պատվավոր մրցանակը՝ ռուսական կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար։

Հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մրցանակը հանձնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

ՏԱՍՍ-ի հետ զրույցում Շահնազարովը նշել է, որ սա արդեն իր հինգերորդ «ոսկե արծիվն» է ։