Ելցինը 1994-ին Քլինթոնին առաջարկել է Ռուսաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

12:19 • 26.01.24

1994 թվականին Նովո-Օգարևոյում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինն ասել էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման դեպքում Ռուսաստանը պետք է առաջինը միանա դաշինքին։

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ըստ գաղտնազերծված սղագրության՝ Ելցինն առաջարկել է ստեղծել կարտել՝ ներառելով ԱՄՆ-ն, Ռուսաստանը և եվրոպական երկրները՝ միջազգային անվտանգությունն ամրապնդելու համար։

Ելցինի խոսքով՝ Ռուսաստանից հետո պետք է հաջորդեին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ։

Սակայն այս առաջարկին Բիլ Քլինթոնի արձագանքը շատ զուսպ էր, և նա իր խոսքում չի հիշատակել երկրների միություն ստեղծելու կամ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության գաղափարը։