Գերմանիայում կմեկնարկի 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու փորձնական նախագիծ՝ առանց աշխատավարձի կրճատման

20:34 • 27.01.24

Գերմանիայում կմեկնարկի չորսօրյա աշխատանքային շաբաթվա անցնելու փորձնական նախագիծ, ինչը պայմանավորված է աշխատաշուկայում առկա ճգնաժամի, գնաճի և տնտեսության դանդաղ ընթացքի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Հարյուրավոր աշխատակիցների ամեն շաբաթ կտրամադրվի լրացուցիչ հանգստյան օր՝ միևնույն ժամանակ պահպանելով ամբողջական աշխատավարձը»,- նշվում է հոդվածում։

Գործակալության տվյալներով՝ փորձնական նախագիծը, որին մասնակցելու է 45 ընկերություն, կմեկնարկի փետրվարի մեկին։ Ուսումնասիրությունը ցույց կտա, թե օգնում է արդյոք աշխատանքային կարճ շաբաթը բարձրացնել աշխատակիցների արդյունավետությունը։