Բրազիլիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

14:33 • 28.01.24

Բրազիլիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Էպիկենտրոնը գտնվել է Տարահուակա քաղաքից 66 կմ դեպի արևմուտք։ Օջախը եղել է 609,5 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։