Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին բևեռախույզներին օգնելու համար

17:48 • 28.01.24

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին բելառուսական անտարկտիկայի արշավախմբի աշխատակիցներին օգնելու համար և հայտարարել, որ Մինսկն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Անտարկտիկայի հետազոտություններին:

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակապի միջոցով մասնակցել են Անտարկտիդայում «Վոստոկ» կայանի նոր ձմեռային համալիրի փորձնական շահագործման արարողությանը։