Երևանում Mazda-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին

19:06 • 28.01.24

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17:50-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Օհանովի փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 2-րդ հասցեի շինության պատին։

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն։