Հյուսիսային Կորեան արևելյան ափից մի քանի թևավոր հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան արևելյան ափից մի քանի թևավոր հրթիռ է արձակել, հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեն:
Ինչպես նշում է Yonhap-ը, Փհենյանը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։
Արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 8:00-ին Շինպո նավահանգստի մոտ: Հարավային Կորեայի զինվորականները դեռ չեն հստակեցրել կատարվածի մանրամասները։ Տվյալները վերլուծվում են:
Հյուսիսային Կորեան իրականացրել է իր երկրորդ թևավոր հրթիռի արձակումը 2024 թվականի սկզբից ի վեր։ Այս շաբաթվա սկզբին Փհենյանը ռազմավարական թևավոր հրթիռներ էր արձակել Դեղին ծովի ուղղությամբ:










