Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը փորձում էր դանակով մտնել Վատիկանի հրապարակ

21:32 • 28.01.24

Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապի քարոզից առաջ փորձում էր դանակով մտնել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հռոմի ոստիկանության վարչության մամուլի ծառայությանը:

«Հրապարակ մուտք գործելիս հանդիսատեսի ստուգման ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է խոհանոցային դանակ․ ձերբակալման ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մեկ ոստիկան վնասվածք է ստացել։
 
Հռոմի պապը ավանդույթի համաձայն Առաքելական պալատի պատուհանից ելույթ է ունեցել հավատացյալների առաջ:
 
Ելույթին հրապարակում հետևել է մոտ 20 հազար մարդ: