Հուսիներն Ադենի ծոցում հարձակվել են ԱՄՆ USS Lewis B. Puller նավի վրա

11:02 • 29.01.24

Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) ապստամբական շարժման անդամներն Ադենի ծոցում հրթիռային հարձակում են գործել ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Lewis B. Puller նավի վրա: Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է հուսիների շարժման խոսնակ Յահյա Սարիաը:

«Եմենի ռազմածովային ուժերը կիրակի հականավային հրթիռ են արձակել ամերիկյան Lewis B. Puller նավի վրա, երբ այն գտնվում էր Ադենի ծոցում», - ասել է Սարիան Al Masirah հեռուստաալիքի եթերում: