DACH՝ Գերմանախոս պետությունների հյուրընկալած վնասի նվազեցման առաջին կոնֆերանսը Ավստրիայում
Harm Reduction Jounraly գրում է․ վնասի նվազեցման առաջին DACH կոնֆերանսը (DACH – D (Գերմանիա) A (Ավստրիա), CH (Շվեյցարիա)) տեղի ունեցավ Վիեննայում 2023թ․ հունիսի 23-ին։ Կոնֆերանսը նվիրված էր վնասի նվազեցման գաղափարին։ Սա առաջին կոնֆերանսն է, որ միավորում է բոլոր երեք գերմանախոս պետությունների փորձագետներին՝ բացահայտելու ծխելու վնասի նվազեցման դեստիգմատիզացիան և փորձ փոխանակելու հանրության հետ։ Ընդհանուր առմամբ, այս կոնֆերանսի նպատակն էր քննարկել ու ընդարձակել վնասի նվազեցման գաղափարը Գերմանախոս երկրներում։
Վնասի նվազեցման գաղափարը սկիզբ է առել 1980-ական թվականներին՝ որպես այլընտրանք ապօրինի թմրամիջոցների օգտագործման դեմ։ Գերմանախոս երկրներում կան մի շարք կազմակերպություններ, որոնք խթանում և կիրառում են վնասի նվազեցումը, սակայն մշտապես կա շարունակական զարգացման կարիք։ Հետևաբար, այս կոնֆերանսի նպատակն էր հավաքագրել տարբեր ոլորտների փորձառությունն ու կատարած քայլերը, և միահամուռ ուժերով հիմնել կոնֆերանս․ որը կանդրադառնար բոլոր մարտահրավերներին ու ձեռքբերումներին։
Վնասի նվազեցման առաջին DACH կոնֆերանսի հիմնական թեման ծխելու վնասի նվազեցումն էր։ Ինչպես հայտնի է, ծխելը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը, սրտի կաթվածը, և պատասխանատու է Եվրամիությունում տարեկան շուրջ 700,000 մահերի համար։ Ծխողների կեսը մահանում է անժամանակ, ինչը յուրաքանչյուր ծխողի համար կազմում է 14 տարվա կյանքի կորուստ։ Եվրամիությունում ծխելը հանդիսանում է կանխարգելելի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառ․ քաղցկեղի բոլոր տեսակների 27%-ն առաջանում է ծխելու հետևանքով։
Հենց այս պատճառով էլ Եվրամիությունն ու Անդամ պետությունները աշխատում են ծխելու մակարդակը նվազեցնելու ուղղությամբ։ Ավստրիայում ծխողները կազմում են բնակչության 20․6%-ը, Գերմանիայում՝ 32․4%-ը, իսկ Շվեյցարիայում՝ 27․1%։ Հետևաբար՝ վնասի նվազեցումը շարունակում է մնալ շատ կարևոր թեմա, հատկապես գերմանախոս երկրներում։ Շատ հաճախ ծխելու վնասի նվազեցման ռազմավարությունները երկմտանքով են կիրառվում, և հիմնականում ընդգրկվում են առողջապահության ազգային ծրագրերի շրջանակներում։ Կոնֆերանսի մասնակիցներն ընգծեցին, որ ծխելու վնասի նվազեցման շատ ու շատ քաղաքականություններ դեռևս չեն օգտագործվում գերմանախոս պետություններում, ինչպես նաև նշվեց, որ Գերմանիան, Շվեյցարիան ու Ավստրիան չունեն ծխախոտի վերահսկման բավարար քաղաքականություններ։ Ու չնայած այլընտրանքները համարվում են վնասի նվազեցման լավ տարբերակ, հատկապես այն մարդկանց համար, որոնք մի քանի անգամ փորձել են թողնել ծխելը, ազգային առողջապահական մարմինները շարունակում են արհամարհել այդ փաստերը։
Ընդհանուր առմամբ, ծխելու վնասի նվազեցման քաղաքականության անհրաժեշտություն կա, որը կներառի և հատուկ ռազմավարություններ: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել երիտասարդներին, ովքեր պաշտպանության կարիք ունեն ցանկացած տեսակի կախվածությունից։ Դրական օրինակ կարող են ծառայել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իռլանդիան, Մեծ Բրիտանիան և Սկանդինավյան երկրները։ Վնասի նվազեցման երկրորդ գերմանալեզու համաժողովը տեղի կունենա հաջորդ տարի Շվեյցարիայում՝ շարունակելու Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում վնասի նվազեցման վերաբերյալ փորձի փոխանակումը, քննարկումը և գործընթացը խթանելու դրական փորձը։










