8 նոր մասնագիտություն և Եգիպտոս գնալու անվճար հնարավորություն․ Էլբակյան կրթահամալիրում հերթական ավարտական միջոցառումն էր (լուսանկարներ)

15:26 • 29.01.24

8 նոր մասնագիտություն և հարյուրավոր նոր մասնագետներ, ովքեր ավարտեցին Էլբակյան կրթահամալիրը։

Էլբակյան կրթահամալիրում վկայականների հանձնման հերթական արարողությունն էր։ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում իրականացրեց 2024 թվականի երկար սպասված վկայականների հանձնման միջոցառումը։ Ավելի քան 120 ուսանող ստացավ իր վկայականը։

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Արտակ Էլբակյանը և համահիմնադիր տնօրեն Արթուր Էլբակյանը՝ իրենց շնորհավորական խոսքն ուղղելով շրջանավարտներին։

Բնութագրությունը հասանալի չէ

Արարողության սկզբում շրջանավարտները բաժանվեցին թիմերի և խաղացին կրթահամալիրի կողմից ստեղծված «Ո՞վ է ուզում դառնալ ծրագրավորող» և «Ո՞վ է ուզում դառնալ  գրաֆիկ դիզայներ» ինտելեկտուալ խաղերը։ Արդյունքում հաղթող թիմերը ստացան հաղթական գավաթ և քաղցրավենիքներ։

Բնութագրությունը հասանալի չէ

Ուսանողները իրենց վկայականները ստանալու պահին իրենց անուններով թերթիկները գցեցին խաղարկության արկղիկի մեջ, որտեղից «Elbakyan Travel»-ի հիմնադիր տնօրեն Անի Էլբակյանը պատահականության սկզբունքով ընտրեց երեք ուսանողի անուն, ովքեր ստացան համակարգչի անլար մկնիկ։ Եվս մեկ հաջողակ ուսանող  պատահականության սկզբունքով ընտրվեց և շահեց 7 օրյա ուղևորություն դեպի Եգիպտոս։

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառումը վարում էր հաղորդավար, շոումեն Եգոր Գլումովը։ Լուսաբանելու էին եկել Շանթ, Արմենիա, 21 TV հեռուստաընկերությունները և Tert.am լրատվական կայքը։

Բնութագրությունը հասանալի չէ

***

Էլբակյան կրթահամալիրում անցկացվում են  WEB ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի, Python ծրագրավորման լեզվի, ռոբոտաշինության, ինտերիեր դիզայնի, UI/UX դիզայնի, նկարչության և օտար լեզուների դասընթացներ։

Դասընթացներին գրանցվելու համար գրեք մեր ֆեյսբուքյան, ինսթագրամյան էջերին կամ զանգահարեք՝ (096) 88 88 44 (Viber, WhatsApp, Telegram):