«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը նոր տնօրեն ունի

11:59 • 29.01.24

Սաշա Կատվալյանը նշանակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն:

Tert.am-ին Քաղաքապետարանի մամուլի խոսնակը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում այս մասին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: