Ֆրանսիացի ֆերմերները փակել են Իսպանիայի հետ սահմանի մոտ գտնվող մայրուղին

20:32 • 30.01.24

Բողոքող ֆրանսիացի ֆերմերները փակել են Իսպանիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրուղին՝ արգելափակելով իսպանական բեռնատարների տեղաշարժը։

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բողոքի ցույցերը շարունակող ցուցարարները որոշել են արգելափակել Իսպանիայից եկող բեռնատարները: Մեքենաները կարող էին անվտանգ անցնել, սակայն Իսպանիայից Ֆրանսիա երթևեկությունը խաթարվել է», - ասված է հաղորդագրության մեջ:

Տասնյակ ֆերմերներ Իսպանիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող A9 ավտոմայրուղու վճարային կետերից մեկում շրջափակում են կազմակերպել, ինչը հանգեցրել է մայրուղու մի քանի կիլոմետրանոց խցանման։

Ակցիայի կազմակերպումը տեղի է ունեցել գաղտնի, ուստի ճանապարհի փակումն անակնկալ է եղել։