Ակնկալում ենք ՀՀ իշխանությունների սուր արձագանքը․ ՌԴ ԱԳՆ-ն՝ հուշարձանի հետ կապված միջադեպի մասին

22:08 • 30.01.24

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Երևանում շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ տեղի ունեցածը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը։

Խորը ցավով նշում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։

Տեսնում ենք բարեկամ հայ ժողովրդի կողմից տեղի ունեցածի նկատմամբ սուր արձագանքը, նույնը ակնկալում ենք նաև ՀՀ իշխանություններից, ինչպես նաև ակնկալում՝ այսուհետ նման բարբարոսության դրսևորումները կկանխվեն։

Նման գործողություններով հրապարակային արշավ է՝  փորձ անելով սևացնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում»։