Անի Իսպիրյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

10:30 • 31.01.24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Իսպիրյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից:

Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի ստորագրած որոշումից։

Տեղեկացնենք, որ  ավելի վաղ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Հիշեցնենք, որ Անի Իսպիրյանը 2021 թվականին էր  նշանակվել  էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Նա հայրենիք է վերադարձել «իԳործ» ծրագրի շրջանակում և 2020 թվականին աշխատանքի էր անցել Էկոնոմիկայի նախարարությունում։