Հարավային Կորեայի ափերի մոտ ամերիկյան F-16 է կործանվել

12:48 • 31.01.24

ԱՄՆ-ի F-16 կործանիչը վթարի է ենթարկվել Հարավային Կորեայի արևմտյան ափի ջրերում, օդաչուն ինքնանետվել է և փրկվել, հունվարի 31-ին հայտնել են ԱՄՆ զինվորականները:

Ինքնաթիռը կործանվել է Դեղին ծովի վրայով թռչելիս՝ Սեուլից 274 կմ հարավ, գրում է dw.com-ը։

Ինքնանետված օդաչուն փրկվել է ինքնաթիռի կործանումից մոտավորապես 50 րոպե անց: Կործանման պատճառները դեռևս անհայտ են։