Փաշինյանը մի քանի անգամ խախտել է Սահմանադրությունը, նորն ընդունելով չի խուսափի պատասխանատվությունից․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
Փաշինյանը մի քանի անգամ խախտել է Սահմանադրությունը, նորն ընդունելով չի խուսափի պատասխանատվությունից։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը․
«ԱԺ, Սահմանադրական դատարանի, դատարանների շենքերի շրջափակման հրահանգ տալով ու անձամբ մասնակցելով, Փաշինյանը խախտել է իշխանությունների տարանջատման սահմանադրական դրույթը։
Բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու դրան հաջորդած մի շարք պայմանագրեր չեն անցել ներպետական օրենսդրությամբ ու Սահմանադրական դատարանով, ինչը պարտադիր է, քանի որ դրանք միջազգային պայմանագրեր են։
Նույնը վերաբերում է Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին։ Նոր Սահմանադրությամբ Փաշինյանը չի կարող «մաքրել» իրեն, հանցագործություններն արձանագրված են»,- նշել է սահմանադրագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․










