Հս. Կորեան Դեղին ծովի ուղղությամբ արձակել է «Հվասալ 2» ռազմավարական թևավոր հրթիռը
ԿԺԴՀ-ն երեքշաբթի Դեղին ծովի ուղղությամբ արձակել է «Հվասալ 2» ռազմավարական թևավոր հրթիռը, հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը (KCNA):
«Հունվարի 30-ին Կորեայի ժողովրդական բանակը «Հվասալ-2» ռազմավարական թևավոր հրթիռի արձակման վարժանք է անցկացրել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Գործակալությունը հրապարակել է նաև վարժանքներից լուսանկարներ, որտեղ երևում է «Հվասալ-2»-ը։













