Մալայզիայում միլիարդատեր սուլթանը դարձել է երկրի թագավոր (լուսանկարներ)

17:25 • 31.01.24

Մալայզիայում միլիարդատեր սուլթան Իբրահիմ Իսկանդարը, որը կառավարում էր Ջոհոր նահանգը, դարձել է երկրի նոր միապետ, հայտնում է apnews.com-ը՝ մանրամասնելով, որ նա 65 տարեկան է:

Նրա երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունեցել պալատում, ներկա են եղել երկրի մյուս թագավորական ընտանիքների անդամները: Թագադրումը տեղի կունենա ավելի ուշ:

Աղբյուրը մանրամասնում է, որ սուլթան Իբրահիմը Մալայզիայի ամենահարուստ մարդկանցից է, որի բիզնես կայսրությունը ներառում է անշարժ գույքի, հեռահաղորդակցությունների և էներգետիկայի ոլորտները:

Այն բանից հետո, երբ Մալայզիան 1957-ին անկախացել է Մեծ Բրիտանիայից, երկրում ընդունվել է  թագավորական կառավարման բացառիկ համակարգ, ըստ որի 13 նահանգներից իննի ղեկավարները հերթով հնգամյա ժամկետով թագավոր են ընտրվում: Մալայազիայի նահանգներից միայն ինն ունեն թագավորական ընտանիքներ:

Malaysia's new king is an outspoken state sultan who plans to be a hands-on  monarch - myMotherLode.comMalaysia's new king is an outspoken state sultan who plans to be a hands-on  monarchMalaysia's new king is an outspoken state sultan who plans to be a hands-on  monarch | The Seattle Times