Մոսկվան և Կիևը «195-ը՝ 195-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրել

16:45 • 31.01.24

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել: Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ ռուսական կողմը փոխանցել է 195 ուկրաինացի ռազմագերու և փոխարենը ստացել նույն քանակով ռուս ռազմագերիներ:

Աղբյուրը չի մանրամասնում, թե որտեղ է տեղի ունեցել փոխանակումը: