Պետդուման օրենք է ընդունել բանակի մասին կեղծիքներ տարածողների գույքի բռնագրավման մասին

17:01 • 31.01.24

Ռուսաստանի Դաշնության Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին «կեղծիքների» հոդվածով դատապարտվածներից գույքի բռնագրավման մասին օրինագծին: Փաստաթուղթն ընդունվել է միաձայն, հայտնում է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի կայքը։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նիստում ասել է, որ օրինագծի հեղինակները 395 պատգամավոր են։ Նա նշել է, որ օրինագիծն ուղղված է արտասահմանում գտնվող ռուսաստանցիների դեմ, որոնք «վարկաբեկում են իրենց երկիրն ու Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող ռուսաստանցի զինվորականներին»։

«Կայացված որոշումը հնարավորություն կտա պատժել նրանց, ովքեր իրենց երկրի դեմ գործունեություն են ծավալում, զրկել այդ սրիկաներին պատվավոր կոչումներից, ինչպես նաև բռնագրավել նրանց ունեցվածքը, գումարները և այլ թանկարժեք իրերը»,- ասել է Վոլոդինը: