Արմավիրի մարզի ավազահանքում Volvo բեռնատարը կողաշրջվել է

10:35 • 31.01.24

Երեկ՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնուտ գյուղի «Կապույտ ավազ» ավազահանքում Volvo մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է։