Գուցե դա արհեստական բանականությունն է. Թրամփը մեկնաբանել է՝ իր ձեռքին տարօրինակ կարմիր հետքերը

16:33 • 01.02.24

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր ձեռքի վրա վերջերս նկատված խորհրդավոր կարմիր հետքերը կարող էին լինել արհեստական բանականության կիրառման հետևանք:

Երկու շաբաթ առաջ Daily Mail պարբերականը հրապարակել էր կադրեր, որոնք արվել էին նախկին նախագահի՝ Trump Tower-ից դուրս գալու պահին: Դրանցում Թրամփի ձեռքի ափին տարօրինակ կարմիր հետքեր էին:

Լրագրողները հանրապետական քաղաքական գործչին հարցրել են, թե արդյոք նա տեսել է այդ լուսանկարները: Թրամփը պատասխանել է՝ ոչ: Այնուհետև նրան հարցրել են, թե ինչ է եղել նրա ձեռքի հետ, Թրամփը բարձրացրել է աջը, սակայն լրագրողը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ձախին:

Հարցին, թե ինչ է պատահել ձեռքի հետ, նախկին նախագահը պատասխանել է. «Ոչինչ: Միգուցե դա արհեստական բանականությունն էր»։

Ավելի ուշ Թրամփի ներկայացուցիչները պարզաբանել են, որ կարմիր հետքերն առաջացել են թղթի պատճառով կտրվածքից, և դրանից հետո արյուն է քսվել է ձեռքին: