ՀՕՊ համակարգերն ուկրաինական 20 հրթիռ են խոցել. ՌԴ ՊՆ

09:33 • 01.02.24

ՌԴ ՀՕՊ համակարգերն ուկրաինական 20 հրթիռ են ոչնչացրել՝ 17-ը՝ Սև ծովի և ևս երեքը՝ Ղրիմի օդային տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Հարձակումն իրականացվել է ավիացիոն կառավարվող հրթիռներով։ Դրանց բեկորներն ընկել են Սևաստոպոլ քաղաքի Լյուբիմովկա գյուղի մոտ գտնվող զորամասի տարածքում։ Բեկորները վնասել են Ուստ-Բելբեկ այգեգործական համայնքի 12 տուն։ Վնասը չնչին է՝ կոտրված ապակիներ, վնասված ցանկապատեր։ 

Զոհեր և վիրավորներ չեն եղել։