Եթե թմրանյութ փնտրում ենք փողոցում, ապա կգտնենք մեկ փաթեթ․ պետք է մատակարարումների աղբյուրը գտնել․ Փաշինյան

12:48 • 01.02.24

Եթե մենք թմրանյութ փնտրում ենք փողոցում, ապա կգտնենք մեկ փաթեթ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է գտնել մեծ մատակարարումների աղբյուրները:

«Կարևոր է կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականության շարունակականությունը նաև այս հարցի հետ կապված։ Կանխիկի շրջանառության կրճատումն ինչ կարևոր էլեմենտ ունի, որ այդ գումարը ոչ միայն ծախսվում է, այլ հետագիծն է երևում՝ գումարը որտեղից է եկել և ինչ ծավալներով է ծախսվում։ Պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչ է կատարվում, մեր դպրոցներում և բուհերում այդ առումով։ Պռոբլեմի ծավալներն ակնհայտ մեծ են»,- նշեց կառավարության ղեկավարը։

Փաշինյանը կարևորեց, որ թմրանյութերի դեմ պայքարի հարցում պետք է փոխել մեդոթները, և ներկայիս հին մեթոդներով աշխատելաոճը փոխել նորով։