Զելենսկին այս շաբաթ պաշտոնից կազատի ԶՈՒ գլխավոր հրամանատար Զալուժնիին. CNN

11:40 • 01.02.24

Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մինչև այս շաբաթվա վերջ հրամանագիր կստորագրի Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրաժարականի մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը հունվարի 29-ին կանչվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմ, որտեղ երկրի ղեկավարը հայտարարել է իր մոտալուտ պաշտոնանկության մասին։ Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարին այլ պաշտոն զբաղեցնել, սակայն նա հրաժարվել է։