Հնդկաստան, Ֆրանսիա և այլ գերտերություններ․ ձեռք ենք բերել նոր գործընկերներ. Սուրեն Պապիկյան

22:43 • 02.02.24

Հնդկաստան, Ֆրանսիա և այլ գերտերություններ․ ձեռք ենք բերել նոր գործընկերներ։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մեր առաջ խնդիր ենք դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա։

Այս պրոցեսը կարող եմ համարել անդառնալի` դրական առումով, որովհետև հարուցված պրոցեսները էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի, սպառազինության որակը։

Ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։

Խոսքն առաջին հերթին Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ»,-ասաց  նախարարը։

Պապիկյանը նաև անդրադարձավ զորակոչի թեմային։

«Ծառայելու պատրաստակամության պակաս ունենք, դա ցույց է տալիս այն հանգամանքը, որ շատերը փորձում են զարտուղի ճանապարհով խուսափել զինվորական ծառայությունից ։

Կա հանձնարարական բոլոր պատկան մարմիններին զբաղվել դրանով»,-ասել է Պապիկյանը։