Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ նկրտում չունի․ Սուրեն Պապիկյան
Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ նկրտում չունի։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ նկրտում չունի, որևէ տարածքային պահանջ չունի ևբնականաբար մեր զինված ուժերի նպատակը և առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է և սա է այն կոնցեպտը, որը դրված է մեր բանակի հիմքում»,-ասել է Պապիկյանը։










