Վուչիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով

19:35 • 02.02.24

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ նամակներ է գրել ԵՄ երկրների ղեկավարներին, ինչպես նաև տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Կոսովոյի չճանաչված իշխանությունների սադրիչ քայլերի մասին։

Այս մասին հայտնել է  «ՌԻԱ Նովոստին»:

Տարածաշրջանում իրավիճակի սրման հետ կապված՝ Սերբիայի ղեկավարը խնդրել է Կոսովոյի և Մետոհիայի հարցով Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել։