Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Դոն Մյուրրեյը

16:51 • 03.02.24

94 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Դոն Մյուրրեյը։

Գրում է York Times-ը՝ վկայակոչելով դերասանի որդուն։

Մյուրրեյը հայտնի է «Թվին Պիկս. Վերադարձը» հեռուստասերիալում իր դերով, նաև«Ավտոբուսի կանգառ» կատակերգությունում մարմնավորել է Մերիլին Մոնրոյի կերտած կերպարի սիրեցյալի դերը։

«Նրա որդին՝ Քրիստոֆերը հաստատել է հոր մահը ուրբաթ օրը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել»,- ասված է հրապարակման մեջ։

Մյուրրեյը 60 տարվա ընթացքում բազմաթիվ դերեր է խաղացել կինոյում և հեռուստատեսությունում:

«Ավտոբուսի կանգառ» կատակերգությունում (1956) դերի համար նա առաջադրվել է Օսկարի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։