Պուտինը միայն ռուսական մեքենաներով է երթևեկում․ ՌԴ Պահպանության դաշնային ծառայություն

18:27 • 03.02.24

Ռուսաստանի Դաշնության Պահպանության դաշնային ծառայության հատուկ նշանակության ավտոպարկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպասարկելու համար արտասահմանյան արտադրության ավտոմեքենաներ չկան։

Ռիա Նովոստիին ասել է գերատեսչության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դենիս Սիմոնովը։

Նա նշել է, որ Պուտինն արդեն 6 տարի է, ինչ օգտագործում է ռուսական արտադրության ավտոմեքենա՝ AURUS լիմուզին։ Նախագահը ռուսական մեքենայով է երթևեկում Ռուսաստանում և արտերկրում։

AURUS մեքենաները տրամադրվում են նաև Ռուսաստանի Դաշնություն ժամանած օտարերկրյա հյուրերին։

Պուտինը նոր լիմուզինն առաջին անգամ նստել է 2018 թվականի մայիսի 7-ին։ Մինչ այդ նա երթևեկել է Մերսեդեսով։

«Ավտոպարկի մեծ մասը կազմված է հայրենական արտադրության մեքենաներից, կան արտասահմանյան մեքենաներ, սակայն պետության ղեկավարը չի օգտվում դրանցից»,- ասել է Սիմոնովը։