ՀՀ բանտերում շուրջ 200 օտարերկրյա քաղաքացի է պահվում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է թվով 199 օտարերկրյա քաղաքացի։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են քրեակատարողական ծառայությունից։
Նրանցից ամենաշատն Իրանի քաղաքացիներն են` 59 անձ, երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են` 38, երրորդ տեղը կիսում են Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները` 14-ական քաղաքացի։
Հայաստանյան ՔԿՀ–ներում պահվող անձինք կան նաև աշխարհի այլ երկրներից։
1-ական քաղաքացի է պահվում Գվատեմալայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Լատվիայից, Նիդեռլանդների Թագավորությունից, Քուվեյթից, Ալժիրից, Եմենից, Մարոկկոյի Թագավորությունից, Իսրայելից, Հարավային Կորեայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Ղրղզստանից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։










